«Բաց դռների օր» Սևանում. տեղի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողության փորձերը
Հունիսի 5-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Ձեռնարկած միջոցառման արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց Երևանում հաշվառված 39-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ մեկուկես ժամ առաջ, օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, գողության նպատակով մտել էր մի բնակարան, սակայն հանդիպելով տանտիրոջը՝ դիմել էր փախուստի:
Հետագա հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նախորդ փորձից մոտ մեկուկես ժամ առաջ տղամարդը, կրկին բաց դռնով, մտել էր նույն շենքի մեկ այլ բնակարան: Այս դեպքում էլ, սակայն, տանտերը տանն էր, և տղամարդը դարձյալ փախել էր ձեռնունայն:
Քննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ