ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կանադայի գործընկերոջը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
Կարծիքներ