ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իրականացվող էթնիկ զտումը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. Միրզոյան

ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իրականացվող էթնիկ զտումը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. Միրզոյան

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում