Դեկտեմբերի 6-ին ու 7-ին չի գործի Երևանի մետրոպոլիտենը
Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից հայտնում են, որ ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենումև իրազեկում, որ նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու։
Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
Կարծիքներ