Ֆրանսիան բոլոր հայրենակիցներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը
Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում են Ուկրաինայի տարածքում, պետք է անհապաղ լքեն այն։ Համապատասխան նախազգուշացումը հինգշաբթի գիշերը հրապարակել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով առաջացած սուր լարվածության համատեքստում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, ինչպես նաև՝ հաշվի առնելով Ուկրաինայի խորհրդարանի կողմից հաստատված արտակարգ դրության սահմանումը` Ֆրանսիայի քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան այս երկրից»,- ասված է ԱԳՆ-ի տարածած նախազգուշացման մեջ։
Կարծիքներ