ԱՄՆ-ը ողջունում է Եմենում հրադադարի մասին հայտարարությունը

ԱՄՆ-ը ողջունում է Եմենում հրադադարի մասին հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Եմենում երկամսյա հրադադարի մասին հայտարարությունը։ Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

«Այս նախաձեռնությունը երկար սպասված հանգիստ կապահովի Եմենի ժողովրդին: Այն ներառում է բոլոր կողմերի ռազմական գործողությունների դադարեցումը Եմենում և նրա սահմաններից դուրս, վառելիքով նավերի մուտքը Հոդեյդա նավահանգիստ և առևտրի վերսկսումը: Թռիչքներ դեպի Սանա և հակառակ ուղղությամբ՝ համաձայնեցված ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում