Բայդենին զեկուցել են միջուկային հարցերի վերաբերյալ Պուտինի հայտարարությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին զեկուցվել է միջուկային հարցերի վերաբերյալ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հայտարարությունների մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը։
«Նախագահը, անշուշտ, տեղյակ է Պուտինի հայտարարություններից, ես դա կարող եմ ասել»,- պատասխանել է նա լրագրողի խնդրանքին՝ ասել, թե արդյոք Բայդենը տեղյակ է ՌԴ ղեկավարի խոսքերի մասին։
Միաժամանակ Ժան Պիերը կրկնել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ չի համարում «բարձրացնել իր միջուկային ուժերի մարտունակության մակարդակը»։ Վաշինգտոնը նաև «ոչ մի նախանշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում»։
Կարծիքներ