Տիգրան Պետրոսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տիգրան Պետրոսյանին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ