Եվրոպական այծյամները վայելում են գարնանային ջերմ արևի առաջին շողերը
Հեքիաթային անտառի բնակիչները՝ Եվրոպական այծյամները, վայելում են գարնանային ջերմ արևի առաջին շողերը։ Այս մասին տեսանյութ է ներկայացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ը։
Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։
Մարմինը համեմատաբար կարճ է՝ երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55–60 կգ։ Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։
Կարծիքներ