Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը
Օրերս Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ:
Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին տեղը զբաղեցրել է Ասկերանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի թիմը, իսկ երրորդը` Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարներ, մշակույթի ոլորտի պատասխանատուներ։
Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության տարբեր շերտերի՝ ազգային արժեքների շուրջ համախմբմանը, երիտասարդության շրջանում ազգային խաղերի տարածմանն ու զարգացմանը:
«Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթի ծրագիրն իրականացվում է «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Կարծիքներ