Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում