Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու համար ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է ստորագրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։
Հանձնաժողովը նախագահելու է ՀՀ պաշտպանության նախարարը։
Կարծիքներ