Թրամփի շտաբը մտադիր է հայց ներկայացնել Նևադայում ձայների հաշվարկի վերաբերյալ

Թրամփի շտաբը մտադիր է հայց ներկայացնել Նևադայում ձայների հաշվարկի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը պատրաստվում է հայց ներկայացնել Նևադայում, որտեղ շարունակվում է ձայների հաշվարկը նախագահական ընտրություններից հետո:

Ինչպես փոխանցում է Fox News հեռուստաալիքը, գործող նախագահը կասկածում է դեմոկրատներին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ակնկալվում է, որ հայց ներկայացնելու մասին ավելի ուշ կհայտարարվի: 

Նևադայում ձայների հաշվարկի հարցում կասկածներ են ի հայտ եկել, երբ տեղեկություն է հայտնվել, որ մոտ 10 000 քվեաթերթիկ այդ նահանգում ստացվել են մարդկանցից, որոնք այլևս այնտեղ չեն բնակվում: 

Fox News-ի կանխատեսումներով՝ Նևադայում ձայների 75 տոկոսի հաշվարկից հետո նվազագույն տարբերությամբ առաջատարն է Բայդենը՝ 19,3 տոկոսով՝ ընդդեմ Թրամփի 48,7 տոկոսի: Նևադայում հաղթանակը թեկնածուին կբերի ընտրիչների 6 ձայն: Վերջին տվյալներով՝ Բայդենն ունի 264 ձայն, Թրամփը՝ 214: Հաղթանակի համար անհրաժեշտ ՝ 270-ը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կոչ է արել կանգնեցնել երկրում նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում