ԶԼՄ-ները հայտնել են Մակրոնի առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի առողջական վիճակը շարունակում է կայուն մնալ՝ երկուշաբթի նկարագրված պատկերի համեմատ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, որն էլ մեջբերում է Ելիսեյան պալատի հայտարարությունը:
«Ֆրանսիայի նախագահի առողջական վիճակը շարունակում է կայուն լինել՝ այն վիճակի համեմատ, որը դիտվել էր երկուշաբթի»,- ասվում է նախագահական վարչակազմի հայտարարության մեջ՝ անդրադառնալով Մակրոնի առողջական վիճակին կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Երկուշաբթի կառավարութան ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Մակրոնի բուժող բժշկի հաղորդած տվյալների համաձայն՝ «նախագահի մոտ պահպանվում է կորոնավիրուսի ախտանշանները»: Միևնույն ժամանակ նշվում էր, որ Մակրոնի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի նախագահը շարունակում է աշխատել՝ գտնվելով ինքնամեկուսացման մեջ:
Կարծիքներ