Եթե կա մեկը, ով տեր կկանգնի մեզ, դա մենք ենք և մեր սթափությունը. Անի Սամսոնյան
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Արցախում մեր նկատմամբ արդար է և օրինաչափ: Պատերազմից հետո սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ասում են «էս ինչ եղավ էս երկրի հետ»:
Հիմա արդեն սեփական մաշկի վրա կարելի է զգալ այն ինչ կարդացել ենք պատմության դասագրքերում: Բայց միայն կարդացել ենք: Ոչինչ չենք սովորել, որովհետև այդ գրքերը խաբել են մեզ` ներշնչելով, որ «մենք սուրբ, անմեղ ազգ ենք, դրա համար մեզ ուզում են կոտորել»: Դրանում չենք տեսել մեր մեղավորությունը: Իսկ մեկանգամյա հաղթանակից հետո հղփացել ու ոչնչացրել ենք մեր ձեռքբերումները:
Ուրիշ մեղավոր իրականում չկա:
Շնորհավորելու բան էլ չկա:
Կամ այս ցավի մեջով առանց բախտը և ուրիշներին անիծելու խելքներս գլուխներս ենք հավաքում, կամ Հայաստանն էլ ենք սիրելու որպես պատմական հայրենիք հեռավոր կիլոմետրերից:
Եթե կա մեկը, ով տեր կկանգնի մեզ, դա մենք ենք և մեր սթափությունը: Այս մասին գրում է Անի Սամսոնյանը:
Կարծիքներ