«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պետք է առավել քան զգոն լինենք
«Թուրքիան լիբանանյան լոգոները գործածելով՝ վաճառել է իր ապրանքը՝ վնասելով Լիբանանի տնտեսությանը։ Այս մասին օրերս Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ ունի փաստական բոլոր ապացույցները: Այս փաստը մեզ պետք է շատ զգոն պահի։ Որովհետեւ ի տարբերություն Լիբանանի՝ Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել։
«Հաշվի առնելով մեր հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքատնտեսական հավակնությունները՝ լիբանանյան օրինակը բացառելի չէ նաեւ մեր պարագայում։ ՍԱՏՄ-ն կարո՞ղ է նմանատիպ դեպքերը բացահայտել, ունի՞ համապատասխան գործիքներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բացառված չեն նաեւ սննդի միջոցով հատուկ մեր նկատմամբ ծրագրվող երկարաժամկետ թունավորումները։ Չմոռանանք նաեւ, որ պատերազմի ընթացքում մեր հանդեպ ադրբեջանա-թուրքական տանդեմը արգելված քիմիական զենք էր գործածել»։
Հարցի պարզաբանման համար «ՀՀ»-ն դիմել է կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին…»:
Կարծիքներ