ԵՄ-ն 8 տարում առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ
ԵՄ-ն ծրագրում է մարտի 31-ին, 2013 թվականից ի վեր առաջին անգամ, պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրին։
Բրյուսելը կոնկրետ անուններ կհայտնի հաջորդ շաբաթ, երբ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն։
Նշվում է, որ միությունում նման քայլի գնացել են աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ ուժեղացված քաղաքականության ֆոնին։
Պատժամիջոցների տակ հայտնված քաղաքացիների՝ ԵՄ-ում գտնվող ակտիվները կսառեցվեն, կարգելվի նրանց մուտքը միության երկրներ։
Այսօրվա դրությամբ՝ ԵՄ «սև ցուցակում» ավելի քան 80 իրանցի կա։ Պատժամիջոցները նրանց նկատմամբ սահմանվել են 2011-2013 թվականներին։
Կարծիքներ