Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
2020 թվականի սեպտեմբերի 1-ին էր նա նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում վերջինս համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։
Կարծիքներ