Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վաչե Մանուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ եւ Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանին եւ Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:
Կարծիքներ