Լինել պաշտպանված, նշանակում է լինել ուժեղ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Լինել պաշտպանված, նշանակում է լինել ուժեղ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Ապագային ուղղված ամենակարեւոր խոսքերն ու նպատակները պայմանավորված են նախեւառաջ երեխաներով եւ նրանց համար։ Երեխաներն են մեր լինելիության գրավականն ու զարգացման խթանը։ Նրանց երջանիկ մանկության համար մենք պետք է ապահովենք մատաղ սերնդի ոչ միայն ֆիզիկական անվտանգությունն ու պաշտպանությունը, այլեւ ներդաշնակ հոգեւոր զարգացումը։ Իսկ այդ ամենին հասնելու համար մարդկությունը դեռեւս չի գտել այլ իդեալական բանաձեւ, քան փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված ընտանիքի մոդելը։

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տասնյակ հազարավոր հայ մանուկներ զրկվեցին իրենց տնից, ծնողներից, կրթվելու եւ սոցիալական ամենատարրական պայմաններից։ Սեպտեմբերի 27-ին ընդհատվեց նրանց մանկության հեքիաթը։ Արդեն ութ ամիս է այդ երեխաներն ապրում են մեծերի անհանգիստ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր օրը պայքար է, պայքար ապագայի գոյության համար։ Եվ ո՞վ է պատասխան տալու նրանց կորսված մանկության, երազանքների եւ, ինչու չէ, սեփական հայրենիքում ավելի լավ ապագա ունենալու խլված հնարավորության համար...»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում