Գերմանիան և Ֆրանսիան ցանկություն են հայտնել շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
Բեռլինը և Փարիզը, չնայած չլուծված խնդիրներին, հակված են շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Այս մասին ասված է երկուշաբթի օրը տեղի ունեցած նախարարների համատեղ խորհրդի նիստից հետո «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ հայտնված Գերմանիայի և Ֆրանսիայի հայտարարության մեջ:
«Ռուսաստանի հետ չլուծված խնդիրները, ներառյալ` ապակայունացնող վարքը և միջազգային իրավունքի բազմակի խախտումները, ազդում են մեր հարաբերությունների վրա և պետք է լուծվեն: Այնուամենայնիվ, մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը Ռուսաստանի հետ ԵՄ ընդհանուր սկզբունքների և ընդհանուր հետաքրքրության ոլորտներում ընտրովի մասնակցություն ունենալու հիման վրա երկխոսությունը շարունակելու գործում»,-ասված է 2 երկրների հայտարարության մեջ:
Կարծիքներ