Կանադայի օդանավակայանի մոտակայքում Երկրորդ համաշխարհայինի տարիներից մնացած արկեր են հայտնաբերվել
Կանադական Տորոնտոյի օդանավակայանի մոտակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկեր են հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք կանադական Պիլ շրջանի ոստիկանության թվիթերյան օգտահաշվից:
«Օդանավակայանից ոչ հեռու հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների երեք արկ: Կատարվում է տարհանում»,-տեղեկացրել են ոստիկանությունից:
Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել, մեքենաներին խնդրել է այլ շրջանցիկ ճանապարհներով երթևեկել:
«Խնդրում ենք գտնել այլընտրանքային ճանապարհներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ