Մշակվել է արհեստական բանականությամբ հիպերքար՝ վարման ուսուցման անընդհատ ունակությամբ
Հիպերքարերի խորվաթական արտադրող Rimac-ը C_Two նոր կուպեն կհագեցնի արհեստական բանականության համակարգով, որը կօգնի վարորդին անընդհատ կատարելագործել իր հմտությունները, գրում է Motor-ը:
Rimac-ի կողմից մշակված համակարգը, որը կոչվում է Driver Coach, արհեստական բանականություն է, որը ունակ է վերլուծել մեքենայի ներսում համակարգչային հսկայական քանակությամբ տվյալները: Ըստ էության, Rimac C_Two հիպերքարը վարորդին կսովորեցնի ավելի լավ վարել: Ինչպես Top Gear-ին ասել է ինքնավար վարման բաժնի ղեկավար Սաշա Վրազիչը, արհեստական բանականությունը կարեւոր դեր է խաղում այն հարցում, որպեսզի վարորդին սովորեցնի, թե ինչպես կարելի է վազքուղու վրա հիպերքարից առավելագույն արտադրողականություն ստանալ։ «Մեր հաճախորդներից ոչ բոլորն են պրոֆեսիոնալ վարորդներ, սակայն մենք ուզում ենք, որ նրանք վարելուց իսկապես հաճույք ստանան»,- ասել է նա:
Կարծիքներ