Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի ամենամեծ կղզում` Աղթամարում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում այսօր Սուրբ պատարագ է մատուցվել։
Պատարագին մասնակցել է Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը նախօրեին էր մեկնել Վան, հանդիպել Վանի նահանգապետին։
Մաշալյանը նաեւ այցելել էր Վանի Վարագա Սուրբ եկեղեցի, որը վնասվել էր երկրաշարժից, եւ աղոթք հնչեցրել այնտեղ:
Սուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Առաջին անգամ պատարագ մատուցելու թույլտվություն Թուրքիայի կառավարությունը տվել է 100 տարի առաջ։ Սովորաբար այստեղ պատարագ մատուցվում է Խաչվերացի տոնին նախորդող կիրակին։
Կարծիքներ