Առաջին զորամիավորումում անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ սեպտեմբերի 7-ին անցկացվել են համալիր մարզումներ:
ՊՆ-ն նշում է, որ ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները:
Կարծիքներ