Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և նահանջեց C դիվիզիոն

Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և նահանջեց C դիվիզիոն

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Իռլանդիային։ Հանդիպումն ավարտվեց իռլանդացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Այս մասին հայտնում է «Արմսպորտը»։

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ջոն Իգանը։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։ 

Հանդիպման 52-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Մայքլ Օբաֆեմին։ 

Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գոլ խփեց։ 71-րդ րոպեին փոխարինման մտած Արտակ Դաշյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

2 րոպե անց Էդուարդ Սպերցյանը հաշիվը դարձրեց 2։2։

Հանդիպման 86-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Արտակ Դաշյանը։ Մրցավարը VAR-ի օգնությամբ 11 մետրանոց հարված նշանակեց։ Իռլանդացիների կազմում 11 մետրանոցը հստակ իրացրեց Ռոբի Բրեյդին։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում գրավեց վերջին՝ 4-րդ տեղը և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում, գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում