Վրաստանի ընդդիմությունը վաղը բողոքի երթ կանցկացնի

Վրաստանի ընդդիմությունը վաղը բողոքի երթ կանցկացնի

Թբիլիսիում վաղը՝ փետրվարի 26-ին, բողոքի երթ կանցկացվի:

Այսօր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո «Լեյբորիստական» կուսակցության անդամներից Լաշա Չխարտիշվիլիի հայտարարությամբ` խորհրդարանի շենքից հետո ակցիան կտեղափոխվի կառավարության շենքի դիմաց:Հաղորդում է aliq.ge-ն։

Վրաստանի ընդդիմության հիմնական պահանջներն են՝ ազատ արձակել Նիկա Մելիային և բոլոր քաղբանտարկյալներին, իրանակացնել ընտրական օրենսդրության փոփոխություն, հնարավորինս կարճ ժամկետում նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալման:

Փետրվարի 23-ից տասնյակ ցուցարարներ մնացին խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված վրաններում: