Ողբերգական դեպք Երևանում․ բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել՝ դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված վիճակում

Ողբերգական դեպք Երևանում․ բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել՝ դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված վիճակում

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Գ․ Հասրաթյան փողոցի սեփական տան բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացելով տան դուռը, բազմոցում հայտնաբերել են նույն տան բնակիչ 82-ամյա Վարդանուշ Ս․-ի դին՝ դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված վիճակում։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում