Թրամփը հայտարարել է, Ռուսաստանը չի ցանկանում իր վերընտրումը

Թրամփը հայտարարել է, Ռուսաստանը չի ցանկանում իր վերընտրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում իր վերընտրումը երկրորդ ժամկետով, քանի որ «ոչ ոք այնքան կոշտ չի եղել Ռուսաստանի հետ», որքան ինքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին մարդը, ում Ռուսաստանը ցանկանում է տեսնել պաշտոնում (ԱՄՆ նախագահ), Դոնալդ Թրամփն է: Որովհետեւ ոչ ոք Ռուսաստանի հետ այդքան կոշտ չի եղել, որքան ես»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը մամուլի ասուլիսին:

Իր ձեռքբերումներից, որոնք, իր կարծիքով, Ռուսաստանին դուր չեն գալիս, Թրամփը նշեց զինված ուժերի ուժեղացումը, ՆԱՏՕ-ին ուղղված ծախսերի ավելացում, ինչպես նաեւ պատժամիջոցները ռուսական գազատարների դեմ:

Ընդ որում, Թրամփը կարծիք հայտնեց, որ Չինաստանը նույնպես չի ցանկանում իր վերընտրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում