20-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Օգոստոսի 24-ին 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր տվել, որ իր բնակարանում՝ պահարանի թաքստոցում, ունեցել է 19.000 դոլար եւ 640.000 դրամ, իսկ առավոտյան նկատել է, որ նշված գումարից 10.000 դոլարը եւ 640.000 դրամը անհետացել են:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 25-ին 20-ամյա կասկածվողը բերման է ենթարկվել Չարբախի բաժանմունք: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ