Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Առևտրի համաշխարհային կենտրոն ստեղծելու ծրագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Առևտրի համաշխարհային կենտրոն ստեղծելու ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել «Ռենշին» ընկերության` մոտ 212 մլն դոլարի ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է մոտ 10 հազար աշխատատեղի ստեղծում: Ներդրումային փաթեթեով նախատեսվում է Սարյան փողոցի «ՀայՓոստի» շենքի փոխարեն ստեղծել Առևտրի համաշխարհային կենտրոն: Շինարարության ավարտին և ծրագրի գործարկման ընթացքում Կառավարությունը կունենա 20 տոկոս բաժնեմաս: 

Ծրագիրը նախատեսում է կոնֆերանսների և ցուցասրահների, բիզնես կենտրոնի, ստարտափ ինկուբատորի և հյուրանոցի կառուցում, որոնց արժեքը գնահատվում է մոտ 212 միլիոն դոլար։

Փաշինյանը ողջունել է գաղափարը, ասելով, որ իր գնահատմամբ Հայաստանում նման մասշտաբի համալիր չի կառուցվել ավելի քան երեք տասնամյակ՝ Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։

Այսպիսով Երևանը կմիանա աշխարհի ավելի քան 300 նման կենտրոններից բաղկացած ցանցին, որոնք վերահսկվում են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնների ասոցիացիայի կողմից: Երեւանը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանի երրորդ քաղաքը, որտեղ կենտրոն կընդունվի վրացական Թբիլիսի եւ Բաթում քաղաքներից հետո։

Ակնկալվում է, որ համալիրը կբացվի 2027 թվականի սկզբին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում