ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Ուկրաինայում խաղաղության համար պայմաններ ստեղծելու կարևորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է Ուկրաինայում խաղաղության հաստատման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը Կամբոջայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։ Ելույթի սղագրությունը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Կարևոր է պայմաններ ստեղծել երկխոսության վերսկսման և խաղաղության ապագայի համար ուղիներ գտնելու համար»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ խաղաղության համաձայնագրի պայմանները պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։
Կարծիքներ