ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը. արձանագրվել են խախտումներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
Վերահսկողությանը զուգահեռ՝ տրանսպորտային մասնագետները հասարակական տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին նորից իրազեկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնները (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:
Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին։
Կարծիքներ