Դեսպան Անահիտ Հարությունյանը հավատարմագրերն է հանձնել Ճամայկայի գեներալ-նահանգապետին

Դեսպան Անահիտ Հարությունյանը հավատարմագրերն է հանձնել Ճամայկայի գեներալ-նահանգապետին

Փետրվարի 27-ին համատեղության կարգով Ճամայկայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք. Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Ճամայկայի գեներալ-նահանգապետ Պատրիկ Ալենին։

Առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը շնորհավորել է դեսպան Հարությունյանին Ճամայկայում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության իրականացման գործում:

Դեսպանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հանձնառությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ճամայկայի միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում