Սերբիայում երկու մարդ է մահացել Արևմտյան Նեղոսի տենդից

Սերբիայում երկու մարդ է մահացել Արևմտյան Նեղոսի տենդից

Սերբիայում Արևմտյան Նեղոսի տենդի հետևանքով 2 մարդ է մահացել: Սրանք այս հիվանդությունից հանրապետությունում այս տարվա առաջին մահերն են, Հաղորդում է Telegraf թերթը:

Հաղորդվում է, որ հիվանդության զոհ են դարձել 63 եւ 50 տարեկան մի տղամարդ եւ մի կին, որոնք նախկինում ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Վարակակիր մոծայկներ հայտնաբերվել են նաև Պանչևո քաղաքի և Բելգրադի տարածքում։

Բժիշկները քաղաքացիներին խնդրում են խուսափել այդ տարածքներից, ինչպես նաև փողոցում չհայտնվել միջատների համար ամենաակտիվ ժամանակ ՝ լուսաբացին և մայրամուտին: Նաև փորձագետները հորդորում են քաղաքացիներին պաշտպանել իրենց տները ցանցերով և հատուկ միջոցներով: Սերբիայի մայրաքաղաքի քաղաքային ծառայություններն առավոտյան մի քանի օր շարունակ քաղաքի փողոցներում քիմիական նյութեր են ցանում` միջատների թիվը նվազեցնելու համար:

Սերբիայում ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում Արեւմտյան Նեղոսի տենդից: Հիվանդությունը առաջին անգամ գրանցվել է Սերբիայում 2012 թվականին, այդ պահից ի վեր երկրում վարակվել է 1032 մարդ, մահացել է 98-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում