Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Հանրապետական շտապօգնության ծառայության պետին
«Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում՝ զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Նշենք՝ բացի տնօրենից, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Կարծիքներ