Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ
«Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են»:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ հարցին:
Վահագն Հովակիմյանն այս համատեքստում ասել է, որ եղել են տեխնիկական սխալներ, բայց 5 կամ 6 նման դեպք է եղել, այլ սխալներ չեն եղել:
«Մեզնից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա: Եղել են տեխնիկական խնդիրներ, դրա համար է այդ փուլը կոչվում «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները․ սա է ընդամենը:
Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը:


Կարծիքներ