Ամռանը զբոսաշրջությունն ակտիվացել է
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայաստանում ամռան ամիսներին գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։
Ներկայացնելով 2021թ․ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների զբոսաշրջային այցելությունների տվյալները՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշում է, որ ամռանը Հայաստան է այցելել 313 հազար 396 զբոսաշրջիկ: Իսկ հունվար - օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 488 հազար 558:
Մեր երկիր եկած զբոսաշրջիկների թվում գերակշռում են Ռուսաստանից ժամանած այցելուները, այնուհետև Իրանից, Վրաստանից եկածները: Այցելություններ եղել են Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից:
Զբոսաշրջային այցերն ամռանն ամենաակտիվը եղել են օգոստոսին, հունիսին գրանցվել է 64 հազար 101 այցելու, հուլիսին՝ 106 հազար 127, օգոստոսին 143 հազար 168:
Կարծիքներ