NASA-ն 2031 թվականին 3․4 մլրդ դոլար արժողությամբ առաքելություն կուղարկի Նեպտուն
NASA-ն ծրագրում է 10 տարի անց հետազոտական ապարատ ուղարկել արևից ամենահեռուն գտնվող Նեպտուն մոլորակ։ Այս մասին ասվում է աերոտիեզերական գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։
Neptune Odyssey առաքելության մեկնարկը ծրագրված է 2031 թվականին։ Սարքը կուղարկվի Space Launch System հրթիռի կամ Falcon Heavy-ի օգնությամբ, որոնք պատկանում են Իլոն Մասկի SpaceX ընկերությանը։ Ենթադրվում է, որ սարքը մոլորակին կմոտենա 2043 թվականին։
Թռիչքը Նեպտուն կարժենա 3,4 մլրդ դոլար։
Նշենք, որ ամերիկյան հետազոտական Voyager-2 զոնդը 1989 թվականին եղել է Արգակնային համակարգի 8-րդ մոլորակի ուղեծրում։
Կարծիքներ