Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ վթարի հետևանքով շտապօգնության բժշկի մահվան մասին

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ վթարի հետևանքով շտապօգնության բժշկի մահվան մասին

Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։

 

Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»,- գրել է Ավինյանը։

 

Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել էր, որ վարորդը ամրակապված չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում