Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցումը
Եվրախորհրդարանը Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԵԽ-ի հրապարակած բանաձևի նախագծին:
«Եվրախորհրդարանը պնդում է, որ ԵՄ-ն պետք է նվազեցնի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և կոչ է անում ԵՄ հաստատություններին և անդամ երկրներին դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը»,-ասվում է փաստաթղթի նախագծում:
Եվրոպական խորհրդարանի բանաձևերը միջազգային հարցերի վերաբերյալ հռչակագրային են և պարտադիր բնույթ չեն կրում: Այնուամենայնիվ, Եվրամիության այլ կառույցները պետք է լսեն պատգամավորների կարծիքը:
Եվրախորհրդարանականները չորեքշաբթի քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Քննարկումները երեք հարցի շուրջ են. Իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանի մոտ, Ալեքսեյ Նավալնիի գործը և չեխական Վրբետիցայի շուրջ սկանդալը: Բանաձևի ընդունումը սպասվում է հինգշաբթի՝ լիագումար նիստի արդյունքներից հետո:
Կարծիքներ