Փոխհրաձգություն Սուխումիի կենտրոնում. թուրքիայի քաղաքացի է սպանվել, կան վիրավորներ
Սուխումի կենտրոնում՝ Արձինբա-Արշբա փողոցների խաչմերուկում, փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Աբխազիայի ուժային կառույցները պարզել են նրա ինքնությունը:
Այս մասին գրում է tass.ru-ն:
Մահացածը Թուրքիայի քաղաքացի է: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
«Մայիսի 23-ին Սուխում քաղաքում, Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ի սահմաններում, հրազենից կրակոցների հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի, 2002 թվականին ծնված Այդըն Ահմեթը, 4 քաղաքացի տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Զոհերի թվում կա 2009 թվականին ծնված անչափահաս»,- ասվում է Աբխազիայի դատախազության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ