ԵՄ դիվանագիտության ղեկավարը Լուկաշենկոյին անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ»
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելը Եվրախորհրդարանի նստաշրջանում դահլիճում հավաքվածներին զվարճացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերյալ իր հայտարարությամբ: Այն բանից հետո, երբ դիվանագետը գիտակցել է իր սխալը, ուղղել է իրեն. «Իհարկե, Բելառուս, ինչ եմ ասում»:
Մինչ այդ նա վրիպել էր՝ Լուկաշենկոյին անվանելով «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ»: Ելույթի ընթացքում Բորելը ասել է, որ Բելառուսում անցկացված ընտրությունները կեղծվել են, և նշել է, որ դա ԵՄ-ի կարծիքն է:
Նա նաև նշել է, որ Բրյուսելը ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող նոր նախագահական ընտրությունները համարում է Բելառուսում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը:
Կարծիքներ