Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները. քաղաքապետարան

Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները. քաղաքապետարան

Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

հ.47 երթուղի՝

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ - ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ

Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան փ-ներ - Արցախի - Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. - Եռաբլուր (վերջնականգառ)

հ.24 երթուղի՝

ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Նորագյուղ (սկզբնականգառ) - Էջմիածնի հին խճ. - Ծով.Իսակովի պ. - «Հաղթանակ» կամուրջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փ. - Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):

 

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում