Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:
«Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր աշխատանքի համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:
Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ: Նա ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:
Կարծիքներ