Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի ՀՀ Ազգային հերոսի կոչում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ՀՀ նախագահին N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Այս մասին տեղեկացնում է վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ վարչապետը:
Կարծիքներ