Հայ-ադրբեջանական սահմանին 2 երկրների՝ գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպում է եղել. ԱԱԾ
![Հայ-ադրբեջանական սահմանին 2 երկրների՝ գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպում է եղել. ԱԱԾ](https://freenews.am/uploads/images/image_750x_67a64f6b4765d.jpg)
2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն:
Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:
Կարծիքներ