Աղավնաձորում ավտովթարի հետեւանքով վարորդներից մեկը մահացել է, կա 3 տուժած

Աղավնաձորում ավտովթարի հետեւանքով վարորդներից մեկը մահացել է, կա 3 տուժած

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:37-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1961 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 1956 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ․ Դ-ն (ծնված 2014 թ․), Լ․ Դ-ն (ծնված 2012 թ․), Լ․ Կ-ն (ծնված 1990 թ․), Մ․ Դ-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում