Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Դա խթան կհանդիսանա ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար։ Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ միասին աջակցել այդ ջանքերին»,- այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ-ի «X»-ի էջում արված գրառման մեջ։
Կարծիքներ