Մեքսիկայի կենտրոնական հատվածում՝ ջրհեղեղի պատճառով ավելի քան 2,4 հազար մարդ տարհանվել է

Ուրբաթ օրը փրկարարները ջրհեղեղի պատճառով տարհանել են Սան Խուան դել Ռիո և Տեկիսկիապան շրջանների ավելի քան 2,4 հազար բնակիչների՝ Մեքսիկայի կենտրոնական հատվածում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին իր կայքում հայտնել է Milenio թերթը:
Հորդառատ անձրևները պատճառ են դարձել, որ Սան Խուան գետը դուրս գա ափերից: Մահացածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, նյութական վնասի մոտավոր չափը դեռ չի հաստատվել: Տեկիսկիապանում տեղի ունեցած բնական աղետի պատճառով հայտարարվել է սպառնալիքի առավելագույն մակարդակի մասին:
Կարծիքներ